Քանի ընկերություն է մասնավորեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին` հուլիսի 9-ի Ազգային ժողովի արտահերթ նիստին ընդառաջ, տեղի կունենա ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կքննարկվի Պետական գույքի մասնավորեցման մասին 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը: Այն կներկայացնի Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը:

Ըստ այդմ, «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախագիծը, պարզեց, որ 2017-2018 թվականներին ծրագրում ընդգրկված օբյեկտներից մասնավորեցվել են ուղղակի ձեւով 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը եւ 1 գույք, ինչպես նաեւ աճուրդով մասնավորեցվել են (գնորդների հետ պայամանագրեր են կնքվել) 2 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Տեղեկացանք, որ ուղղակի ձեւով մասնավորեցված ընկերություններն են «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն եւ «Երառսպասարկում» ՓԲԸ-ն: Այս հաշվետվությունը կքննարկվի նաեւ արտահերթ նիստում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս