Վալերիյ Օսիպյանը՝ Մասիվցի Անդիկի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանն այսօր ամենաանվտանգ երկրներից է։
«Եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակը 2018-ի հետ, ունենք մինուս մեկ, իսկ եթե հանենք նաեւ 2018-ից 2019-ին փոխանցված սպանությունները, ապա անգամ կարող ենք ունենալ մինուս 2-3 սպանություն»,-ասաց նա:

Ոստիկանապետն անդրադարձավ նաև օրեր առաջ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի (Մասիվցի Անդիկ) սպանությանը, և նշեց, որ այդ գործի հետ կապված իրականացվում են բոլոր օպերատիվ համալիր միջոցառումները՝ համագործակցելով այլ ստորաբաժանումների հետ:

«Ավելին չեմ կարող ասել՝ ելնելով գործի շահերից: Ես այս պահին ոչինչ չեմ ասի, քանի որ կխանգարեմ գործի քննությանը։ Քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը, վստահեցնում եմ, որ վերահսկելի է ոստիկանության կողմից: Որեւէ խնդիր չեմ տեսնում»,-ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դիակը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




Լրահոս