Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.
«26 տարեկան երիտասարդի կյանքը փրկած Բժիշկները!!!
Դանակի 14 հարվածով ծանր վիճակում համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդին վիրահատությունը բարեհաջող անցավ»: