Օպերլիազորին, քննիչին, բաժնի պետի տեղակալին մեղադրելու հետևանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահներին անհիմն հանցագործության մեջ մեղադրող անձինք սուտ մատնության համար հայտնվել են դատարանի առաջ:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Ռաֆիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն:

Պողոսյանը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գոռ Խառատյանին, նույն բաժնի օպերլիազոր Էդգար Մարգարյանին և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ղազարյանին հանիրավի մեղադրել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:




Լրահոս