
Հուլիսի 5-ին, ժամը 20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Նաիրի փողոցի թիվ 26 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է էլեկտրական լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բարդու ծառը ուժեղ քամուց արմատախիլ է եղել և թեքվել թիվ 26 տան մոտակայքում գտնվող տնակի և էլեկտրական սյան վրա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Տեղում աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: