
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։
Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։
2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում: