
Առողջապահության նախարարությունը Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն է հայտնել:
«Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն,
6-ը Արարատի բժշկական կենտրոն:
Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: