«Յուվենտուսը» համաձայնության հասել է «Այաքսի» պաշտպան Մատիես դե Լիգտի հետ՝ անձնական պայմանագրի հարցում, սակայն թուրինցիները դեռ չեն կարողացել համաձայնության գալ «Այաքսի» հետ:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ծեր սինյորան» առաջարկում է 55 միլիոն ֆիքսված, ևս 10 միլիոն եվրո՝ բոնուսային, մինչդեռ ամստերդամյան ակումբը պահանջում է 75-ից 80 միլիոն եվրո:
Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն հուլիսի 9-ին կժամանի Թուրին եւ 10-ին կկնքի պայմանագիրը: