Արարատի մարզում տեղի ունեցած վթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի առնչությամբ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել: «Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

 




Լրահոս