Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին։ Մեր վշտակցությունն ենք բերում զոհվածների ընտանիքներին և աղոթում նրանց սիրելիների հոգիների հանգստության համար։ Աստված թող բարի ապաքինում պարգևի վիրավորներին և անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանու ներքո»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։