Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, որն այս օրերին Հայաստանում է գտնվում, հերթական թարմ լուսանկարներն է հրապարակել Հայաստանի տեսարժան վայրերից:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Սևանա լիճ, Ախթամար թերակղզի կատարած ուղևորությունից: Հաջորդ ֆոտոշարքը վերաբերում է Դիլիջան, մասնավորապես՝ Հաղարծին վանական համալիր այցելությանը: Զախարովան պատմել է, որ ռեժիսոր Գենադի Մելքոնյանի ընտանիքի հրավերով ներկա է եղել նրա հիշատակին նվիրված երեկոյին: ԱԳՆ խոսնակը այդ միջոցառումից ևս մի քանի լուսանկար է հրապարակել: