Հուլիսի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևան քաղաքում՝ 1500 քմ, 800 քմ, 600 քմ, 1 հա, 5000 քմ խոտածածկ տարածք,
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում՝ մոտ 1 հա, Փարաքար գյուղում՝ մոտ 3000 քմ, Թաիրով գյուղում՝ մոտ 1200 քմ, Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 1500 քմ, Արզնի գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այնթապ գյուղում՝ մոտ 1050 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 300 քմ և 3000 քմ, Իրինդ գյուղում՝ մոտ 2000 քմ, Սասունիկ գյուղում՝ մոտ 400 քմ,
Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 60 հակ անասնակեր,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 1500 քմ և 3000 քմ, Մեղրի քաղաքում՝ մոտ 800 քմ, Վաղուտ գյուղում՝ մոտ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են հրդեհները: