SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 7-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հենց դեպքի վայրում գողություն կատարելիս, ավարը դուրս հանելիս, տաք հետքերով բռնել են գողերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի 44/1 հասցեում գործող «Մարի» հանրախանութից գողություն կատարելու պահին բռնել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Ն. Մովսեսյանին և Դ. Ղազարյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջիններիս մոտ եղել են խանութից գողացված ապրանքներ:
Մանրամասները՝ այստեղ