Հուլիսի 7-ին, ժամը 21:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյանի գերեզմանատան մոտակայքում գտնվող խճաքարի գործարանում հրդեհ է բռնկվել, այրվում են յուղով լցված տարաներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: