ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարելի Սևանա լճի մակարդակի հետ խաղ անել. լուրջ ազդակ կապուտակ Սևանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սևանը կրկին կանաչում է: Այս իրավիճակն էր նաեւ նախորդ տարի, եւ կրկին մասնագետներն ահազանգեցին: Այժմ էլ նույն իրավիճակն է. Սեւանը կանաչում է, ահազանգում են բոլորը: Ըստ մասնագետների՝ պատճառները մի քանիսն են` պահանջվածից ավելի ջուր տանելը, օրգանական նյութերի առատությունը լճում եւ շուրջը, ֆոսֆորի չափի մեծացումը, բարձր ջերմաստիճանը եւ այլն:

Սա ազդակ է, որ պետք է զգույշ լինել, եւ այդ մասին խոսվել է նաեւ նախկինում: Չի կարելի Սևանա լճի մակարդակի հետ խաղ անել: Սա ազդանշան է, որ չպետք է թույլատրել լճի մակարդակի իջնելը: Այն իր հետ նաեւ վտանգներ է բերում: Ըստ տարբեր մասնագետների, այդ ափերին լողանալը վտանգավոր է, քանի որ մաշկը կարող է այրվածք ստանալ, փսխում լինի և այլն։

Եվ հետաքրքիր է, որ անցյալ տարի պատկան մարմինների ներկայացուցիչները հետաքրքրիր ֆլեշմոբ անցկացրին` իբր ապացուցելու համար, որ ոչ մի խնդիր առկա չէ, եւ Սեւանում կարելի է հանգիստ լողալ: Նույնիսկ  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Գեղարքունիքի  նախկին մարզպետն էլ, վստահեցնելու համար, որ Սեւանում լողալն անվտանգ է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճ` լողալու։ Հետաքրքիր է, որ այս անգամ պաշտոնյաները դեռեւս նման ֆլեշմոբ չեն անում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս