Երգիչ Ավրաամ Ռուսոն օգնել է Նովոռոսիյսկում ապրող մի աղջնակի, որը շտապ վիրահատության կարիք ուներ: Փոքրիկ Վիրսավիան ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ. նրա սիրտը ոչ թե կրծքավանդակում է, այլ կրծքավանդակի վրա եւ ծածկված է մաշկի բարակ շերտով: Մեկուկես տարեկան աղջկա մայրը` Դարյա Մխիթարյանցը, դիմել է տարբեր տեղեր, բայց աջակցություն չի ստացել: Մի հաղորդման ժամանակ էլ մոտավորապես 20 հայտնի եւ ազդեցիկ մարդիկ խոստացան օգնել, բայց շատ շուտ մոռացան իրենց խոստումը: Հիշեց միայն Ավրաամ Ռուսոն, ով հենց մյուս օրը ֆինանսական օգնություն ցուցաբերեց փոքրիկին: Աղջնակին առաջին անգամ վիրահատել էին, երբ նա դեռ 4 ամսական էր, հիմա երկրորդ վիրահատության ժամանակն է, եւ դրա համար պահանջվում է ավելի քան մեկ մլն ռուբլի:
ԲԱՐԵԳՈՐԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ