Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտավոր եմ սա ասել. Արմեն Աշոտյանը փակագծեր է բացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Անցած շաբաթվա վերջին հայաստանյան քարոզչական դաշտը ողողվեց վերնագրերով, որոնք վերաբերում էին աննախադեպ որակվող քաղաքական հաջողություններին խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում Լյուքսեմբուրգում տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ նիստի իրադարձություններին, հայկական պատվիրակության ակտիվությանը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը նաև հայտնեց, որ Լյուքսեմբուրգում վտանգի չեզոքացման հարցում լումա ունի նաև ՀՀԿ-ն ու անձամբ ինքը. «Սա ասում եմ առաջին անգամ: Երբ հետևում էի լրահոսին, բոլորը հիշում էին պատվիրակության, ԱԳՆ-ի, դիվանագետների աշխատանքի մասին, շնոհարակոլություն էին հայտնում: Իհարկե մենք այդ շնորհակալությունների հույսին չենք մնացել, բայց ազնիվ ու արդար գտնվելու համար և գաղտնիքներ չունենալու նպատակով, ուզում եմ տեղեկացնել, որ գործող իշխանությունների խնդրանքով նաև  անձամբ ես և կուսակից ընկերներս լծվել էինք համապետական, համազգային կարևորության այս խնդրի լուծման ջանքերին: Կարծում եմ, որ պարտավոր եմ սա ասել, գործող իշխանությունների առաջարկությամբ ՀՀԿ-ն մասնակցել է աշխատաքներին ու զգալի աշխատանք կատարել: Ասեմ, որ բոլոր զարգացումների մասին մեր խորհրդարանական գործընկերները տեղեկանում էին հենց ինձանից: Ավել փակագծեր չեմ բացի, հուսով եմ դրա կարիքը չի լինի»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս