
Հուլիսի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավիթաշենի նստավայրում դատավորների ընդհանուր ժողով կկայանա, որտեղ պետք է ընտրվեն Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամներ:
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ 76 դատավոր դեպարտամենտից ծանուցումներ է ստացել, որ նրանք հավակնում են անդամ դառնալ: Նրանց տրվել ժամկետ մինչև հուլիսի 6-ը՝ վերջնական պատասխան տալու համար:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ չի դիմել մոտ 15 դատավոր ինքնաբացարկ չեն ներկայացել: Փաստորեն 76 հոգուց միայն մոտ 15-ն են ցանկություն հայտնել ԲԴԽ անդամ դառնալ:
Ասել կուզի՝ 3 տեղի համար կպայքարեն հենց նրանք:
Քնար Մանուկյան