Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի. Արցախի ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարեւորագույն քաղաքական եւ հասարակական իրադարձություններ՝ Արցախի Նախագահական եւ Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին եւ քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես Արցախի Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է.

«Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երեւույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջեւ ատելության, թշնամանքի եւ անհանդուրժողականության մթնոլորտ են ձեւավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի եւ դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:




Լրահոս