«Պետք է ազգովի հասկանանք, որ Սևանա լիճը օրհասական վիճակում է։ Իմ խորին համոզմամբ՝ Աստված մի արասցե, եթե լճի փոխարեն ճահիճ ունեցանք, իսկ դա (նկատի ունի լճի ծաղկումը՝ Ս.Հ.) ճահճացման դրսևորում է, մենք ուղղակի Հայաստանն ենք կորցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց « Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Սևանա լճի կանաչելու խնդրին։
Խնդրի լուծման նպատակով կոչ արեց շտապ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ փորձագետների, հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսնայութում:
Սյունէ Համբարձումյան