
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 09-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 10-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սիսիան քաղաքի՝ Խանջյան, Նար Դոս, Ֆիզկուլտուրնիկ փողոցների և Իսրայել Օրի 3, 5, 1ա, 1բ, 1գ համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: