Մարդու օրգանիզմին անհրաժեշտ են վիտամիններ, որոնք մարդը ստանում է ուտելիքի միջոցով:
Fithacker.ru կայքը ներկայացնում է 7 փաստ, որոնք վկայում են B12-ի անբավարարութան մասին:
1. Քնկոտություն
Եթե օրվա ընթացքում քնում եք 8 ժամ, բայց անընդհատ քնի կարիք ունեք, հավանաբար Ձեր օրգանիզմին պակասում է B12 վիտամինը:
2. Գլխապտույտ
Վիտամին B12-ի անբավարարությունն ուղեկցվում է գլխապտույտով: Այս երևույթն առավել զգալի է, երբ նստած տեղից միանգամից վեր կենաք: Գլխապտույտ կարող է առաջանալ նաև աստիճաններով իջնելիս կամ բարձրանալիս:
3. Ձեր մկանները զգալիորեն թուլացել են
Մկանների զգալի թուլությունը ևս վկայում է B12-ի անբավարարության մասին: Արյան բջիջներին պակասում է թթվածնի քանակը, ինչն էլ առաջացնում է մկանների թուլություն:
4. Ծակծկոցներ մարմնում
B12-ի դեֆիցիտը մարդու մարմնում առաջացնում է ծակոցներ: Վնասվում է նաև նյարդային համակարգը: Նյարդային համակարգի խնդիրները պայմանավորված են թթվածնի ցածր մակարդակով:
5. Հիշողության կորուստ
B12- ը նաեւ պատասխանատու է ուղեղի թթվածնի համար: Գլխուղեղում թթվածնի բացակայությունը կհանգեցնի հիշողության կորստի: Արյան ստուգումը կախտորոշի B12 անբավարարությունը:
6. Գունատ մաշկ
Մաշկի գունատությունը ևս վկայում է B12-ի անբավարարության մասին: B12 դեֆիցիտի դեպքում մահանում են արյան բջիջները:
7. Հարթ և կարմիր լեզու
Որքան էլ զարմանալի է, սակայն հարթ լեզուն վկայում է B12 վիտամինի պակասի մասին: