
ՊՍԺ-ի բրազիլացի հաչձակվող Նեյմարը չի միացել թիմին ինչի վերաբերյալ փարիզյան թիմը պաշտոնական հայտարարություն է տարածել.«Հուլիսի 8-ին Նեյմարը պետք է միանար ՊՍԺ-ի ճամբարին, որպեսզի սկսեր մարզումները թիմի հետ: Ֆուտբոլիստը, սակայն, առանց բացատրության և պայմանավորվածության չի ժամանել և չի միացել թիմին:
Կատարվածի վերաբերյալ ակումբը պատրաստվում է համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- գրված է հաղորդագրությունում: