Բանակցում են. Սամվել Կարապետյանը 3 մլն դոլարով կարող է գնել Սևան-Հրազդան կասկադը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները բանակցում են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ ոչ թե Բարձրավոլտ էլեկտրացանցերի, այլ Սեւան-Հրազդան կասկադի վաճառքի շուրջ:

Սեւան-Հրազդան կասկադը ռուսական կողմին է փոխանցվել «Գույք պարտքի դիմաց» տխրահռչակ գործարքի արդյունքում եւ այս պահին «Ռուսհիդրո» ընկերության բալանսում է: Վատ կառավարման եւ անխնա շահագործման արդյունքում ընկերությունը կուտակել է մոտ 50 մլն դոլարի վարկային պարտավորություններ, իսկ ձեռնարկությունն անմխիթար վիճակում է:

Մեր տեղեկություններով՝ վաճառքի գումարը կկազմի 3 մլն դոլար, եւ արդեն սեպտեմբերին Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը կսկսի ձեռնարկության առողջացման ծրագիր իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս