Հուլիսի 11-ին նախատեսված Դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: Ինչպես հայտնի է,76 դատավորի ծանուցում ուղարկվեց ԲԴԽ անդամ դառնալու, որից, սակայն, 11-ն են ցանկություն հայտնել դառնալ այդ միության անդամ:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնեց, որ ԲԴԽ անդամ դառնալու ցանկություն են հայտնել ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:
Սակայն մեզ հասած լուրերի համաձայն` միգուցե դատավորներից մեկն էլ դուրս գա այս ցուցակից: Մասնավորապես, Վահե Խալաթյանը հայտնել է, որ ինքը դիմում է ուղարկել, որ չի ցանկանում դառնալ, սակայն դիմումը չի գտնվել, որ նրան հանեն ցանկից: Այսպիսով, եթե մինչ ընտրության օրը դիմումը գտնվի, ապա նրան եւս ցուցակից դուրս կհանեն, եւ կմնա 10 դատավոր:
Մանրամասները՝ տեսանյութում