Գեղարդում օտարերկրացու դրամապանակից գումար է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ի Գեղարդում մի օտարերկրացու կորցրած դրամապանակից գումար էին գողացել:
Հունիսի 22-ին էլ Գառնի կամ Գեղարդ գյուղում մի ֆրանսիացու ուսապարկից գողացել էին դրամապանակ` 500 եվրոյով և բջջային հեռախոս:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին, ժամը 18.20-ին, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայից Կոտայքի բաժին բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ:

Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է բելգիացի կնոջ դրամապանակից գողացել 20 հազար դրամ և 120 եվրո, իսկ ֆրանսիացի զբոսաշրջիկից՝ 400 եվրո:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս