Կարևոր է խոսքի ազատությունն ու ազատ մամուլի գործունեությունը. ՄԻՊ-ի պատասխանը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ տևական ժամանակ է մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իր դեմ: Մասմավորապես նշել էր. «Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ և կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությանը։ Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան և բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ և քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի»։

Նշենք, որ Հայկ Սարգսյանը փոխհատուցում է պահանջում 300-500 հազար դրամ զրպարտության, նույնքան էլ վիրավորանքի համար։

Այս առնչությամբ ArmLur.am-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչ են պատրաստվում ձեռնարկել, և արդյոք այս հարցը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է, թե ոչ: Կարծիքներ կան նաև, որ սա լրատվամիջոցներին հերթական անգամ կաշկանդելու միջոց չէ.

«Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող գնահատական տալ այն հարցով, որով անձը դիմել է դատարան, բայց միևնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է խոսքի ազատությունն ու ազատ մամուլի գործունեությունը, հետևաբար գործընթացը կշարունակի գտնվել Արման Թաթոյանի ուշադրության ներքո»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս