ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հոբելյանական խաղերը կլինեն աննախադեպ. Իշխան Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ Հանրային հեռուստաընկերության «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդաշարի եթերում խոսել է համահայկական խաղերի կազմակերպման ընթացքի մասին և նշել, որ հոբելյանական խաղերը կլինեն աննախադեպ մասնակցության և կազմակերպչական միջոցառումների առումով:

Նրա խոսքով, մեծացել է մասնակից երկրների ու քաղաքների աշխարհագրությունը: Այս տարի նկատվել է հետաքրքիր վիճակագրություն. մասնակիցների մոտ 90 տոկոսն առաջին անգամ են այցելելու մայր Հայրենիք, և այս հանգամանքը կարևոր է սփյուռքի երիտասարդ հայորդիների համար՝ հայրենիքի հետ կապը ստեղծելու ու շարունակականությունն ապահովելու տեսանկյունից:

Իշխան Զաքարյանն ընդգծել է, որ Համահայկական խաղերի շրջանակում այս անգամ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խորհրդանշող երեք ջահերը ազատ Արցախի մայրաքաղաք` հաղթանական Ստեփանակերտ կբերվեն երեք պատմական վայրերից ` Խոր Վիրապից, Տիգրանակերտից և Մուսա Լեռից, և հատկանշական էր, որ Մուսա Լեռում ջահը բոցավառելու համար տեղի ունեցավ առաջին Երեւան-Վան պատմական չվերթը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն ընդգծել է, որ այս կարևոր իրադարձությունը, ինչպես նաև հոբելյանական խաղերի կազմակերպումն ու անցկացումը տեղի չէին ունենա, եթե չլիներ Հայաստանի ու Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս