«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն, ըստ էության, 2018 թվականի ապրիլից հետո այլեւս իրավասություն չուներ գործելու, սակայն մինչ նոր` Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի ստեղծվելը այն ոչ միայն գործում է, այլ նաեւ վարույթներ հարուցում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնատար անձանց կողմից գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց 2018 թվականի (տարեկան) հայտարարագիրը չներկայացնելու առերեւույթ հատկանիշներով 2019 թվականի հունիս ամսին հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 177 գործի վարույթ եւ կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 83 որոշում: Իսկ, ահա, այս տարվա առաջին կիսամյակում վարույթների թիվը եղել է 238-ը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանցից 49-ը վերաբերում է հարկային եւ մաքսային ծառայողներին, 39-ը` քննիչներին, իսկ 28-ն էլ` պատգամավորներին»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում