Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաև աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետա­քրքրությունները:

Նման կերպ են մեկնաբան­վում, մասնավորաբար, Արցախում հանրահավաքներ սկսելու և սահմանադրական փոփո­խությունների ստորագրահավաքի հետ կապ­ված տարբեր ակցիաներ անցկացնելու Սամվել Բաբայանի մտադրությունները:

Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստի­կանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատ­րաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգու­թյունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար:

Այն­պես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, և, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցա­խի իշխանությունները ջանքեր են գործադ­րում բոլոր տեսակի խժդժություններն ու ան­թույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս