«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկինտեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ «առանց ժուչոկների» սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար:
Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում ենհանձնաժողովի աշխատանքներին:
Մեր տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն`նախատեսված է, որ վերջում հանձնաժողովի նիստին հրավիրեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Այժմ նիստինքննվող հարցերի շարքը հիմնականում վերաբերում է նրան, թե ինչպես է սկսվել Ապրիլյան քառօրյա պատերազմը: Բանն այն է, որ հանձնաժողովի համար անհասկանալի է այն հարցը, թե ինչպես են նախորդ իշխանությունները հայտարարում, որ պատերազմում հայկական կողմն է հաղթանակ տարել, երբ նույն իշխանությունները 800 հեկտար հող են հանձնել ադրբեջանական կողմին:
Հանձնաժողովը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե հակառակորդի հարձակման ժամանակ ով է հրահանգ տվել, ինչ հրահանգ է եղել` հարձակվեն, պաշտանվեն, թե այլ որոշում է կայացվել: Ըստ մեր տեղեկությունների` այս պահին հանձնաժողովի համար բաց հարց է մնում նաեւ այն, թե իշխանությունները երբ են սկսել քայլեր ձեռնարկել հակառակորդի քայլերը կանխելու համար ու թե որքանով է իրատեսական այն տեղեկությունները, որ ադրբեջանական կողմը մեծ թվով զոհ է տվել:
ԱԺ քննիչ հանձնաժողովը նպատակ ունի նաեւ Արցախի ԳՇ-ից պատկան մարմինների ներկայացուցիչներ հրավիրել հանձնաժողովի նիստերին` ավելի հասկանալի եւ պարզ տեղեկատվություն ունենալու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հանձնաժողովը սպասում է խորհրդարանի արտահերթ նիստերի ավարտին, որի ցհետո ավելի ինտենսիվ կսկսի աշխատանքները, որպեսզի ավելի արագ կարողանա պարզել այն հարցերը, որոնք հայտնի են եղել շատ փոքր շրջանակների:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Սոնա Գրիգորյան