Երեկ մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան. երեկ նա եղել է Բաքվում, այսօր` Երեւանում, հուլիսի 11-ին էլ կմեկնի Բաթումի:
Ընդգծենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետոսա Դոնալդ Տուսկի առաջին այցն է Հայաստան, եւ, իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ֆոնին այս այցն իսկապես կարեւորություն է ներկայացնում:
Այսօր Տուսկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա: