Երեկ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում 2:1 հաշվով հաղթեղ շվեդական ԱԻԿ-ին:
Խաղից հետո հայկական թիմի բուլղարացի ֆուտբոլիստ Գեորգի Պաշովը զրուցել է լրագրողների հետ. «Որպես Չեմպիոնների Լիգայի առաջին խաղ՝ կարող եմ ասել, որ արդյունքը դրական էր: Մտածում եմ, որ լավ հանդիպում անցկացրինք, սակայն ափսոսում եմ, որ գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղը, կարծում եմ, բարդ կլինի, որովհետեւ կխաղանք մրցակցի երկրպագուների ճնշման տակ, եւ նրանք ավելի կենտրոնացած կլինեն:
Մեր մարզիչները մեզ լավ էին պատրաստել այս խաղին, եւ ԱԻԿ-ը խաղաց այնպես, ինչպես մենք սպասում էինք: Մենք 100%-ով արեցինք այն, ինչ սպասում էին մարզիչները»:
Ֆուտբոլիստը նաեւ խոսեց իր եւ թիմի նորեկ Ֆիրջիլ Նարսինգի հարաբերությունների մասին` ասելով, որ նրա հետ հարաբերությունները լավ են եւ ավելի կլավանան դեռեւս ժամանակի ընթացքում:
Էդմոն Մարտիրոսյան