Beeline-ի գլխավոր տնօրենը գործարար նախաճաշ է անցկացրել Առաջնորդության դպրոցի համայնքի շրջանավարտների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպում է ունեցել Առաջնորդությանդպրոցի համայնքի շրջանավարտների հետ` գործարար նախաճաշի ձևաչափով։

Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի ղեկավարը նախաճաշի ընթացքում կիսվել է արդյունավետ կորպորատիվ մշակույթի և նորարար բիզնես մոդելներիվերաբերյալիրմտքերովուգործնական վերլուծություններով։

«21-րդ դարում բիզնեսը չի կարող հասնել հաջողության, եթե լինի անդեմ կորպորացիա, այն պետք է ունենա իր կերպարը և ճանաչելի լինի իր «բնավորությամբ»: Հենց դրա համար են միջազգային մեծ ընկերություններն այդքան ուշադիր իրենց կորպորատիվ մշակույթի նկատմամբ, և այդ մշակույթն են դնում թե՛ իրենց բիզնես մոդելի, թե՛ կադրային քաղաքականության հիմքում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդությանդպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումնապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ ոչ ստանդարտ ձևաչափով հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունըապագայամետբիզնեսի վերաբերյալ նրա հայացքների և տարբեր մասնագիտություններ, երկրներ ու պաշտոններ ներառող փորձառության հետարժեքավոր ազդեցություն կունենա մասնակիցների ապագա ծրագրերի ևմտահորիզոնների ընդլայնման գործում», – նշեց«Առաջնորդությանդպրոց» Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ գործարար նախաճաշը տեղի ունեցավ Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում:




Լրահոս