Նախկին բանտապետի եղբայրը` նախկին և ներկա իշխանությունների հետ աշխատելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Պրոբացիոն ծառայության գործունեությանը, հայտնել էր. «Արտահերթ զեկույց ես ունեմ, որը վերաբերում է Պրոբացիոն ծառայությանը, ես կարծում եմ` Պրոբացիոն ծառայության հետ կապված` կառավարությունը լուրջ քայլեր պետք է ձեռնարկի, կայացնի այդ կառույցը:

Խոսքը վերաբերում է ոչ թե աշխատողներին, այլ պետական քաղաքականությանը.պետությունըչի ցուցաբերում բավարար ուշադրություն այս ոլորտին, անտեսված է այս ոլորտը, ռեսուրսների ակնհայտ պակաս կա, եւ չեն ներդրվում ռեսուրսներ, որ բարձրացվի կարողությունը»:

Ու մինչ Պաշտպանը կհայտարարի իր արտահերթ զեկույցի մասին, հիշեցնենք, թե ով է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետը Արսեն Նավասարդյանն է, որը «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի եղբայրն է: ՈՒ երբ հեղափոխությունից հետո ՔԿՀ գրեթե բոլորպետերին աշխատանքից ազատեցին, նրանցթվում էր նաեւ «Արմավիր»ՔԿՀ նախկին պետ Տիգրան Նավասարդյանը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը Պրոբացիոն ծառայությանշուրջ առաջացած դժգոհությունների եւ այլ հարցերի շուրջզրուցեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ:

-Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման ԹաթոյանըՁերծառայության անգործության մասին արտահերթ զեկույց է պատրաստում: Ձեզ այդ հանգամանքը չի՞ մտահոգում, ասում են` կառույցը նպատակին չի ծառայում:

– Ըստ էության, կառույցը երկուսուկես տարի գործում է: Այն գործառույթները, որոնք օրենսդրությամբ սահմանված են,Պրոբացիայի ծառայությունն իրականացնում է: Բայց Պրոբացիայի ծառայությունը դեռեւս կայացման փուլում է, ունի բավականին խնդիրներ ե՛ւ տեխնիկական,ե՛ւ իրավական,ե՛ւ կադրային, որոնք լուծման շրջանում են: Կախված դրանով`միգուցե Պրոբացիայի ծառայությանը ամբողջովին, այսպես ասած, գործառույթները տեսանելի չեն: Ասեմ, որ կան նաեւ օրենսդրական խնդիրներ, տեխնիկական խնդիրներ:

-Մանրամասնե՛ք Ձեզ մոտառկա խնդիրները:

-Ծառայությունն անում է իր գործառույթները, բայց կան գործառույթներ, որոնք կախված են տարբեր հանգամանքներից:

-Օրինա՞կ…

-Նույն ձեռնաշղթաներով կամ էլեկտրոնային սարքավորումներով հսկողության իրականացումը, նույն մինչդատական փուլում այլընտրանքային խափանման միջոցների նկատմամբ վերահսկողությունը: Դրանք դեռեւս կապված են օրենսդրական խնդիրների եւ տեխնիկական խնդիրների հետ, ինչից ելնելով`ծառայությունն ամբողջությամբ չի իրականացնում իր գործառույթները:

-Դատելով իրավիճակից,որ այսքան խնդիր ունեք, հնարավո՞ր է, որ կառույցը համարվիոչ արդյունավետ ու դադարեցնի իր գործունեությունը:

-Նախ եւ առաջ ասեմ, որ Պրոբացիայի ծառայությունը արդարադատության ինստիտուտ է, դատապարտյալների վերականգնման ինստիտուտ է: Այսինքն` անցումը պատժիչ քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն, ըստ էության, պետք է կատարվի Պրոբացիայի ծառայության ջանքերով:

-Դուք կարողանո՞ւմ եք Ձեր մատնանշած նպատակին ծառայել, ասել է թե` դատապարտյալը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ուղղվո՞ւմ է: Անգամ համաներումից հետո նկատվեց, թե որքան ավելացավ կրկնահանցագործությունների թիվը:

-Բավականին օրինակներ ունենք:

-Վիճակագրություն կարո՞ղ եք ասել օրինակներով:

-Այս պահին չեմ կարող ասել, բայց բավականին հաջողված դեպքեր ունենք:

-Ձեր եղբայրը` Տիգրան Նավասարդյանը, «Արմավիր»ՔԿՀ նախկին պետնէ եղել: Թավշյա հեղափոխությունից հետո բոլոր բանտապետերը հրաժեշտ տվեցին իրենց պաշտոնին, Ձեր եղբայրն էլ այդ թվում: Դուք 2016թ. զբաղեցրել եք ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնը, 2016 թվականին նշանակվել եք պետ եւ հեղափոխությունից հետո վերանշանակվել եք ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության պետի պաշտոնում: Դուք էլ նախկին իշխանություների ժամանակ եք նշանակվել, ինչո՞ւ Ձեր եղբորը հանեցին, Ձեզ թողեցին:

-Նախկինի կամ նորի խնդիր ես այստեղ չեմ տեսնում: Ըստ էության,մենք կատարում ենք այն աշխատանքը,ինչն օրենսդրությամբ մեզ տրված է, եւ դեռեւս աշխատում ենքու խնդիր չենք տեսնում:

-Ձեր եղբայրն էլ էր կատարում իր աշխատանքը, բայց նրան ազատեցին…

-Իմ եղբայրը, ըստ էության, թոշակի տարիքը լրացել էր, դիմում գրեցու դուրս եկավ համակարգից:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս