Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 10-ին ցավակցական հեռագիր է հղել գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված ռազմական գործիչ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի մահվան մասին:
Ֆելիքս Գզողյանը մեծ ներդրում է ունեցել պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի ստեղծման ու կայացման գործում: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում:
Ֆելիքս Գզողյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով»։