Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այսօր շրջայց էր կատարում Երևանի կենտրոնում։ Մասնավորապես, ArmLur.am-ի թղթակիցն արձանագրեց, որ վարչական շրջանի ղեկավարը շրջում էր Հյուսիսային պողոտայով և Հանրապետության հրապարակով՝ զրուցելով այնտեղ փողոցային առևտուր իրականացնողների հետ։ Մնացականյանը վերջիններիս հորդորում էր հեռանալ տարածքից եւ այլեւս նման գործունեություն չծավալել։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան