«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:
Այս խորհուրդը ստեղծելու մասին որոշում ՀՀ վարչապետը կայացրել էր հունիսի 24-ին: Այդ խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (նախկին 3-ի փոխարեն):
Ընդ որում, այսօր լրանում է հասարակական կազմակերպությունների մասնակցության դիմումների վերջնաժամկետը: Խորհուրդը հակակոռուպցիոն քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ քննարկման հարթակ է, որը գործելու է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում