«Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացում՝ խորհրդարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանում հետաքրքիր անվանումով միջոցառում է նախատեսված: Մասնավորապես, տեղի է ունենալու «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ի ներկայացումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ներկայացվելու է ԱԺ նախագահի կարգադրությամբ ձեւավորված հասարարակական հիմունքներով խորհրդակցական մարմնի եւ «Վերարտադրողական ու սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորում»-ի հետ համագործակցության շրջանակում: Ը

նդ որում, հետաքրքիր է, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ այդ հասարակական հիմունքներով մարմինը ձեւավորված է եղել դեռ նախորդ խորհրդարանի վերջում, սակայն ակտիվ գործունեություն չի ծավալվել, իսկ այս ատլասի ներկայացնումն էլ իրականացվելու է Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի (ներկա կլինեն Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը) եւ Առողջապահության հարցերով հանձնաժողովի հետ համատեղ (նախագահ Նարեկ Զեյնալյանը գործուղման է, եւ նրա փոխարեն այլ անձ կվարի): Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե ներկայացվելու է «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլաս»-ը, որն իրենից ներկայացնում է հակաբեղմնավորիչների օգտագործման միջազգային փորձը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս