Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հուլիսի 9-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև հուլիսի 31-ը:
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունըտեղի էր ունեցելդեռևս 2018թ.փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեանպատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ ԹՈՒՄՈ-ի Գյումրու՝ Հայաստանի մշակութային կիզակետ հանդիսացող քաղաքներից մեկի մասնաճյուղում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ «Արվեստանոց»-ը մայրաքաղաք Երևանից Հայաստանի մարզերին հասցնելու շրջանակում համագործակցության համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 10 տարեկան է, և այդ տարիների մեծ մասը մենք եղել ենք նրա կողքին՝ աջակցելով կենտրոնում իրականացվող հիանալի նախագծերին: Շատ լավ է, որ մեր երիտասարդներին արվեստի հետ ծանոթացնելու գործընթացըդուրս է գալիս Երևանից և տարածվում մարզերում: 10-ամյակը լավ առիթ է ոչ միայն ամփոփելու կատարված աշխատանքը, այլև առաջ գնալու և ավելի մեծ ծրագրեր մշակելու»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: