Ինչ նոր նախագիծ են պատրաստել դատավորները. ընդհանուր ժողովը թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հուլիսի 11-ին նախատեսված դատավորների ընդհանուր ժողովը թեժ է լինելու: Մինչ դատական համակարգը սպասում է ժողովին եւ քվեարկությանը, դատավորներից ոմանք նոր նախագիծ են պատրաստվում ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:
Ինչպես հայտնի է,76 դատավորի ծանուցում ուղարկվեց ԲԴԽ անդամ դառնալու, որից, սակայն, 11-ն են ցանկություն հայտնել դառնալ այդ միության անդամ, մինչդեռ ԲԴԽ անդամի համար նախատեսված տեղը 3-ն է:

Իսկ ո՞ր թեկնածուներն են ցանկություն հայտնել դառնալ ԲԴԽ անդամ: Այսպիսով, նրանք են ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, նույն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը:

Եւ մինչ դատական համակարգը, շունչները պահած, սպասում է դատավորների ժողովին,դատական համակարգում այլ գործընթաց է սկսվել: Մասնավորապես,«Ժողովուրդ» օրաթերթիձեռքում է հայտնվել մի նախագիծ, որը դատավորները պատրաստվում են այսօր ներկայացնել դատավորների ընդհանուր ժողովին:

Մասնավորապես, նախագծում նշվում է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի մայիսի 18-ի թիվ 02 Լ որոշմամբ հաստատված դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգի 49-րդ կետի առաջին պարբերությունում լրացնել է պետք հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ժողովի որոշմամբ կարող է սահմանվել քվերակությանը նախորդող ելույթներին ներկայացվող հատուկ պահանջներ:

2. Սահմանել 2019 թվականի հուլիսի 11-ին հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում անցկացվող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների քվեարկությունից առաջ թեկնածուների ելույթների հետեւյալ պահանջները.
ա) Ելույթը պետք է բովանդակի

-թեկնածուի իրականացրած դատական գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկություն, այդ թվում` հանրային հնչեղությունունեցող գործերի քննության վերաբերյալ, եթե այդպիսիք եղել են,

-թեկնածուի ծրագիրը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ,

-թեկնածուի մոտեցումները դատավորների վեթթինգի անցկացման հիմքերի եւ կարգի վերաբերյալ,

-թեկնածուի գույքի եւ եկամուտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն` բացահայտելով դրանց աղբյուրները,

-թեկնածուի քաղաքական կապերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,

-ելույթը կարող է տեղի ունենալ միայն դատավորների ընդհանուր ժողովի դռնբաց նիստում, որին իրավունք ունեն մասնակցելու հանրության ներկայացուցիչները, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցները,

-ելույթի վերաբերյալ թեկնածուին կարող են հարցեր տալ դատավորները, դատավորների ընդհանուր ժողովինիստի այլ մասնակիցներ»:
Ստացվում է, որ դատական համակարգը Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներին առաջարկում է հրապարակային վեթթինգ անցնեն, որըպետք է անցկացվի զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ՝ թափանցիկ: Այնուհետեւ նրանք իրավունք կունենան վեթթինգի ենթարկել դատավորներին:

Արդյոք Բարձրագույն դատական խորհրդի անդամները կընդունեն դատավորների կողմից ընդհանուր ժողովի ներկայացված այս նախագիծը` պարզ կլինի այսօր, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ թեկնածուներից շատերը,ներքին կարգով տեղյակ լինելով, որ նման նախագիծ է շրջանառվում, կարծիք են հայտնել, որիրենք դեմ չեն լինի:

Մեզ մնում է սպասել մինչեւ վաղը՝ հասկանալու համար՝ այս նախագիծը վաղը կհաստատվի դատավորների կողմից, թե կմերժվի:

Քնար Մանուկյան




Լրահոս