Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը Ստեփանակերտում հետևել է նախապատրաստական աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանց ծանոթանալու, ընթացքում ծագող հարցերը տեղում կարգավորելու նպատակով Ստեփանակերտ է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա հետևել է առավոտից երեկո Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում ընթացող մշակութային խմբերի, կամավորների փորձերին: Իշխան Զաքարյանը նշել է, որ չափազանց գեղեցիկ բացում է լինելու՝ լի հաճելի անակնկալներով:

«Ավելի քան 1500 պրոֆեսիոնալպարող, դերասան և կամավորներ են մասնակցելու հանդիսավոր բացմանը: Քանի որ այցելուների և մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու՝ տասնյակ հազարից ավելի, իսկ մարզադաշտում տեղերը սահմանափակ են, հոգացել ենք, որպեսզի միջոցառումը հասանելի լինի նաև դրսից հետևողներին: Դրա համար երկու շատ մեծ էկրաններ են տեղադրվելու Ստեփանակերտի հրապարակում, որոնց միջոցով բոլորը հնարավորություն կունենան հետևելու բացման արարողությանը՝ ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ բացի հանդիսավոր բացումը, Արցախում են կայանալու 17 մարզաձևից 6- ի մրցումները:

«Արցախում կմեկնարկենք շախմատը, ֆուտբոլը, բազկամարտը, վոլեյբոլը, սպորտային պարերը և հեծանվավազքը: Ընդ որում, մրցումները կընթանան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում»,- ասել է ԴերենիկԳաբրիելյանը:
Հուլիսի 27-իցկսկսվենգլխավորփորձերը, որոնց ընթացքում առանձին-առանձին բեմականացված, հղկված դրվագները կմիավորվեն մեկ ընդհանուր ներկայացման մեջ:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:




Լրահոս