
«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:
Հայտնում է «Gazeteduvar» կայքը:
Տեսանյութում ԻՊ-ի հինգ անդամներ են, որոնցից մեկը՝ Աբու Քաթադա ալ Թուրքին, թուրքերեն է խոսում: Անդամները նաև իրենց նվիրվածությունն են հայտնում ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադիին:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հռչակվել է 2014թ. հունիսի 29-ին Սիրիայի հյուսիսարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններում: Կարճ ժամանակամիջոցում այն իր վերահսկողության տակ է վերցրել մեծ տարածքներ: