![](https://armlur.am/wp-content/uploads/2019/07/34FA7848-C855-4DFC-B01C-EB9E77F1D0D2_w1023_r1_s.jpg)
Սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, թե «Ոսկե ծիրան» միջազգային 16-րդ կինոփառատոնի շրջանակում այսօր ցուցադրվելու է ադրբեջանական ֆիլմ, չի համապատասխանում իրականությանը։
Փառատոնի կազմակերպչական խումբը տեղեկացնում է, որ խնդրո առարկա դարձած «Մոլոկաններ» ֆիլմը ամբողջությամբ նվիրված է ազգային փոքրամասնություն հանդիսացող մոլոկաններին, ֆիլմի ռեժիսորն է ազգությամբ կալմիկ, ՌԴ քաղաքացի Սագլարա Տյուրբեևան։
Սրանից բացի, պետք է նշել, որ ֆիլմը նկարահանված չէ որևէ պետական ֆինանսավորմամբ և ամբողջությամբ ապաքաղաքական է։
Ադրբեջանի հետ այս ֆիլմը կապված է միայն այնքանով, գյուղը, որտեղ կատարվել են նկարահանումները, գտնվում է Ադրբեջանում։ Ֆիլմի ստեղծագործական ողջ կազմը ևս ներկայացնում է ռուսական կողմը: