
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամասի շինհարթակ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: