Տարաձայնությունների դեպքում քայլ անողը միշտ ես եմ. Արտաշես Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ, մի շարք ֆիլմերից եւ հեռուստասերիալներից հայտնի դերասան Արտաշես Մխիթարյանը: Նա անդրադարձել է թատրոնում իր մարմնավորած ամենահոգեհարազատ կերպարին, նշել, թե որ դեպքում դերասանը կարող է իրեն հաջողված համարել, եւ որ պարագայում հայ կինոոլորտը կարող է զարգանալ: Արտաշեսը խոսել է այն ռեժիսորների մասին, որոնց հետ իր համար չափազանց հաճելի է եղել աշխատելը: Արտաշեսը խոստովանել է, թե որն է եղել իր կյանքի բեկումնային փուլը, եւ որն է իր բնավորության ամենաուժեղ կողմը:

Արտաշե՛ս, առավոտը սկսում եք…

-Միտքս արթնացնելով:

-Ո՞րն է այն քաղաքը, որտեղ շատ սեր եք տեսել:

-Երեւանը:

Հաճա՞խ եք ասում`«Ներիր»: Առհասարակ, հեշտությա՞մբ եք այդ բառն արտաբերում:

-Այո:

-Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ որեւէ մեկը Ձեզնից երես է թեքել…

-Փորձում եմ գտնել պատճառն առաջին հերթին իմ մեջ: Անպայման փորձում եմ խոսել հետը, տարաձայնությունների դեպքում քայլ անողը, նախաձեռնողը միշտ ես եմ:

-Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու մանկություն, ի՞նչ կգնեիք փոքրիկ Արտաշեսի համար: Ինչի՞ կարիք ուներ նա:

-Ինձ թվում է` նա ամեն ինչ էլ ունեցել է: Երեւի թե ոչինչ չէի գնի:

-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց շոկոլադի՞, գինո՞ւ, թե՞ թեյի:

-Նշվածներից ոչ մեկից կախվածություն չունեմ:

Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը, որով կարող եք նաեւ պարծենալ:

-Համբերատար լինելը:

-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի եւ, միեւնույն ժամանակ, զարմանալի բամբասանքը:

-Իրականությանը չհամապատասխանող լուրեր շատ են եղել, չեմ մտաբերում այս պահին, ճիշտն ասած:

-Շարունակե՛ք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»

-Կանացի է:

-Եթե կինը ցանկանում է, որ տղամարդն իրեն չդավաճանի…

-Ինքն էլ չպետք է դավաճանի:

-Ո՞վ է Ձեր համակրելի հայ քաղաքական գործիչը:

-Կան, բայց չեմ կարող առանձնացնել որեւէ մեկին:

-Տան ո՞րերորդ զավակն եք, այդ հանգամանքն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր կենսակերպի վրա:

-Երկրորդ զավակն եմ, ես միջնեկն եմ: Երկու եղբայր ենք, մեկ քույր: Միշտ շատ լավ եմ զգացել ինձ այդ կարգավիճակում:

-Թալիսման ունե՞ք:

-Չէ, երեւի նման բաներին նշանակություն չեմ տալիս:

-Ավտոմեքենայի սիրելի մակնիշ ունե՞ք:

-Մեքենան ինձ համար զուտ փոխադրամիջոց է, մակնիշների հետեւից չեմ ընկնում:

Նախընտրում եք ճամփորդել գնացքո՞վ, նավո՞վ, թե՞ ինքնաթիռով:

-Ինքնաթիռով:

-Երկիր, որտեղ անպայման պետք է լինել:

-Օվկիանոսային որեւէ երկիր:

-Դերասան, որի խաղը Ձեզ հիացրել է, ապշեցրել:

-Էնթոնի Հոփքինս, Դասթին Հոֆման, Ջեք Նիկոլսոն…Շատ են:

-Թատրոնում Ձեր մարմնավորած ամենահոգեհարազատ դերը:

-Էլի շատ են, բայց կառանձնացնեմ «Մեծ լռություն» ներկայացման մեջ Դանիել Վարուժանի կերպարը:

-Իսկ կինոյո՞ւմ:

-Երեւի դեռ չեմ ունեցել:

-Դերասանը հաջողված է, եթե…

-Միշտ աշխատում է:

-Իսկ աշխատասե՞րը առաջ կգնա, թե՞ տաղանդավորը:

-Երկուսի միքսը:

-Ռեժիսոր, որի հետ աշխատելը Ձեզ համար հաճույք է եղել:

-Արմեն Խանդիկյանը, Գրիգոր Խաչատրյան, Արմեն Բարսեղյան, Հրաչյա Հարությունյան, Արթուր Սահակյան…Շատ են: Շատ բան կախված է նաեւ դերասանից, այն բանից, թե ինչպես է նա մտնում աշխատանքի մեջ: Տալու եւ ստանալու հարց կա:

-Հայ կինոոլորտը կարող է զարգանալ, եթե...

-Չդավաճանի նախկին ավանդույթներին, որոնք եղել են, եթե չմոռանա անցյալի արժեքավոր ֆիլմերը:

:-Ձեր կյանքի բեկումնային փուլը

-Զավակիս ծնունդը:

-Եթե ճամփորդել, ապա…

-Ընտանիքով:

-Ձեզ մարդու ո՞ր տեսակն է ամենաշատը վանում:

-Կեղծավորը:

-Կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ եք կապում:

-Շատ անձնական է, չեմ կարող ասել:

-Եվ վերջում` իմ հարցերի ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Կյանքի բեկումնային փուլի հետ կապված հարցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս