ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին՝ Բելառուս կատարածաշխատանքային այցի վերջին օրը, այցելել է Մինսկի ավտոմոբիլային գործարան(МАЗ), որը հանդիսանում է ԱՊՀ տարածքում 1944թ-ից գործող ամենամեծմեքենաշինական գործարաններից մեկը:
Շրջայցի ընթացքում ցուցադրվել են գործող ավտոմոբիլային արտադրանքի նմուշները, որից հետո Սուրեն Պապիկյանն այցելել է բեռնատարների հոսքագծի կայան, ծանոթացել մեքենաների մասերի հավաքման աշխատանքային գործընթացին: Ներկայացվել է գործարանի արտադրական ներուժը, բելառուսական ուղևորափոխադրող ավտոբուսների և բեռնատար մեքենաների մրցակցային առավելությունները, միջազգային շուկայում պահանջարկի և սպառման աշխարհագրությունը:
Նշվել է, որ գործունեության սկզբնական շրջանում գործարանն առավելապես մասնագիտացել է ծանր բեռնատարների արտադրության վրա, սակայն արդեն 1995թ-ից զբաղվում է նաև տարբեր չափերի և հարմարությունների ուղևորափոխադրող մեքենաների արտադրությամբ: Գործարանում օրական արտադրվում է 30-35 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, որոնք ամբողջովին համապատասխանեցված են ավտոմոբիլային արտադրությանը ներկայացվող եվրոպական չափորոշիչներին: Քաղաքային, միջքաղաքային, տուրիստական և հատուկ նշանակության ավտոբուսները գործում են աշխարհի տարբեր երթուղիներում:
Նախարար Պապիկյանի առաջարկի հիման վրա փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկկողմ առևտրային կապը և ուսումնասիրել գործարանի բեռնատար ու տրանսպորտային միջոցների արտադրության համար անհրաժեշտ դետալները ու մետաղական հումքը Հայաստանից Բելառուս մատակարարելու հնարավորությունը:
Այցի շրջանակներում նախարարն այցելել է նաև Մինսկի ավտոմոբիլային գործարանի թանգարան, որտեղ նրան ներկայացրել են գործարանի գործունեության և տարբեր տարիներին թողարկված ավտոմոբիլային նմուշների արդիականացման պատմությունը: