Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով՝ փոխելով սոցիալական ցանցի իր էջի գլխավոր նկարը՝ Նորատուսի խաչքարերի համալիրում արված լուսանկարով: Դոնալդ Տուսկը գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:
«Անկեղծ մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է նա:
Եվրոպական խորհրդի նախագահը նաև լուսանկարներ է հրապարակել Սևանավանք և Նորատուս կատարած իր այցից, ինչպես նաև Երևանի կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զբոսնելիս:
Armenia is an integral part of the European family and culture. A place of authentic people who cherish freedom. ??…
Gepostet von Donald Tusk am Mittwoch, 10. Juli 2019