
Քիչ առաջ Գյումրու քաղաքային մարզադաշտում ավարտվեց «Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը: Չնայած հայկական թիմը խաղի ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով` կարողաcավ վերջնամասում հեղինակել երկու գոլ եւ փրկվել պարտությունից:
Մեր թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Վարդանյանը (4‘), Մաքսիմ Ժեստակովը (80‘) եւ Էդգար Մանուչարյանը (86‘):
«Շկուպիի» կազմում դուբլ ձեւակերպեց Բայրամին (26‘,60‘), իսկ մեկ անգամ էլ իր անունը լուսատախտակին վառեց Իլիեսկին (43‘):
Ամեն ինչ կորոշվի Մակեդոնիայում:
Էդմոն Մարտիրոսյան