Ով պետք է փոխհատուցի էլէներգիայի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` նախօրեին Հայաստանի որոշ մարզերում ու Երևանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ տեղի եղան եւ երեկվանից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պետք է պարզեն դրա պատճառները: Այս պահին վթարի քննվում է արտաքին, այլ ոչ թե ներքին գործոնի փաստը: Եվ չնայած այդ հանգամանքին, օրինակ էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում զարմանք հայտնեց մետրոպոլիտենի մասով:

«Զարմանալի է, թե ինչու սնուցման ռեզերվային համակարգերը չգործեցին: Պետք է դադարը շատ կարճատեւ լիներ, մետրոն առաջին դասի սպառիչ է եւ նա պետք է այդպես չընկներ անջատումների տակ: Սա մտածելու տեղիք է տալիս», – հավելեց նա:

Եվ հետաքրքիր է, որ նախօրեի մասշտաբային վթարի հետեւանքով վնասներ կրած քաղաքացիների փոխհատուցման համար որպես այդպիսին կարգ չկա: Վերջիններս պետք է դիմումներ ներկայացնեն ՀԷՑ, սակայն դրանք կբավարարվեն, թե ոչ, դժվար է ասել: Համաձայնեք, տարօրինակ է. քաղաքացիները վնաս են կրում այլոց սխալների համար, սակայն փոխհատուցում չի լինի»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս